ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Մրցում են ֆիզդաստիարակության դասախոսները

Մրցում են ֆիզդաստիարակության դասախոսները
28.01.2015 | 13:59

Հունվարի 26-ին մեկնարկել է «Դասախոսական գավաթ-2015» վոլեյբոլիմիջբուհական մրցաշարը։ Կազմակերպիչն է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնը։ Մրցաշարին մասնակցում են վեց բուհի՝ Հայաստանի պետական տնտեսագիտական, Հայաստանի պետական մանկավարժական, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական, Հայաստանի ազգային ագրարային, Երևանի պետական, Հայաստանի ամերիկյան համալսարանների ներկայացուցիչները: Առաջնության ընթացքում միմյանց հետ մրցում են բուհերի ֆիզդաստիարակության ամբիոնների դասախոսներից կազմված թիմերը։

Մեզ հետ զրույցում տնտեսագիտական համալսարանի ֆիզդաստիարակության, արտակարգ իրավիճակների և քաղպաշտպանության ամբիոնի վարիչ Հովհաննես Գաբրիելյանը կարևորեց այն, որ ուսանողներին կրթող դասախոսները, բացի առողջ ապրելակերպ քարոզելուց, հենց իրենք ակտիվորեն զբաղվեն սպորտով: Նման մրցաշարեր կազմակերպվել են խորհրդային տարիներին, և արդեն երկրորդ տարին է՝ իրենք որոշել են վերականգնել այդ լավ ավանդույթը։

Առաջնությունը կշարունակվի մինչև փետրվարի սկիզբը։ Հետագա տարիներին նախատեսվում է նման մրցաշարեր կազմակերպել նաև այլ մարզաձևերից։

Դիտվել է՝ 1330

Մեկնաբանություններ